Մարտական դիրքերում ծանոթացանք ինժեներական եւ ամրաշինական ենթակառուցվածքների զարգացման, անձնակազմի անվտանգության բարձրացմանն ուղղված աշխատանքներին, հուսալի պաշտպանություն իրականացնելու նոր տեխնոլոգիաներին, զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին։ Այս մասին գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մարտական դիրքերում ծանոթացանք ինժեներական եւ ամրաշինական ենթակառուցվածքների զարգացման, անձնակազմի անվտանգության բարձրացմանն ուղղված աշխատանքներին, հուսալի պաշտպանություն իրականացնելու նոր տեխնոլոգիաներին, զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին։

Բանակը եղել եւ շարունակելու է մնալ մեր առաջնահերթությունների առաջնահերթությունը»,- գրել է նա։