Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը РИА Новости-ի հարցին՝ որտեղ է այժմ նախագահը, ցույց է տվել Լուկաշենկոյի լուսանկարը։

Գործակալության տարածած լուսանկարում Լուկաշենկոն կրկին Անկախության պալատի մոտ է՝ զրահաբաճկոնով և ինքնաձիգով։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մինսկում կրկին ցույցեր են։ Մինսկի կենտրոնում գտնվող Անկախության պողոտայում չարտոնված ցույցի մասնակիցների և ուժայինների միջև բախում է տեղի ունեցել։

Մինսկում ուժայինները շղթայել են Անկախության պալատը՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նստավայրը։