ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

‼️ Եվս մի ՍՈՒՏ

? Ինձ ասացին, որ վերջին շաբաթներին այս աղյուսակը լայն տարածում է գտել համացանցում և սոցցանցերում: Տեղեկացնեմ, որ այս փաստաթուղթը չի եղել, չկա ու չի լինելու մեր կրթական ծրագրերում: Այն երբեք նույնիսկ բանավոր չի քննարկվել, էլ ինչ մնաց` շրջանառվեր:

 Իսկ դպրոցներում մեր երեխաներին սովորեցնելու ենք առողջ և անվտանգ ապրելակերպը, ինչպես վերջին տասը տարիներին, որ ունենանք առողջ հասարակություն։ Նաև սովորեցնելու ենք մեդիագրագիտություն, որ տարբերեն սուտը, ստուգեն տեղեկատվությունը և չտրվեն կեղծիքների։

? Այս հերյուրանքի մասին տեղեկացրեք բոլոր նրանց, ովքեր ապատեղեկատվության հետևանքով հայտնվել են մոլորության մեջ: