ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով. «Արցախի պաշտպանության բանակի զորամասերից մեկն արդեն նորակառույց ճաշարան ունի։ Այն ևս կգործի բանակում սննդի մատակարարման ու մատուցման նոր կարգով։

Ուրախ եմ, որ զինված ուժերում սննդի մատակարարման այս նոր ձևաչափն օրեցօր ընդլայնվում է»։