Կորոնավիրուսի համավարակի պատճառով Նյու Յորքում անցկացվող Ցինցինատիի ATP Masters 1000 շարքի մրցաշարի հաղթողի տիտղոսը կվիճարկեն սերբ Նովակ Ջոկովիչն ու կանադացի Միլոշ Ռաոնիչը։

Կիսաեզրափակիչում Ջոկովիչը 4։6, 6։4, 7։6 (7։0) հաշվով առավելության հասավ իսպանացի Ռոբերտո Բաուտիստա-Ագուտի նկատմամբ։

Ռաոնիչն ուժեղ էր հույն Ստեֆանոս Ցիցիպասից՝ 7։6 (7։5), 3։6։

Մրցանակային հիմնադրամը 4,2 միլիոն դոլար է։