Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 29-ին Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է աշխատանքային այցով Արցախ ժամանած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Արցախի նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հայկական երկու հանրապետությունների ղեկավարները պաշտոնական հանդիպում կունենան:

Նախատեսված է նաև այցելություն Հանրապետության շրջաններ: