ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանում նոր ուսումնական տարին կսկսվի սեպտեմբերի 1-ին. հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը:

«Որոշումն ընդունվել է տարածաշրջանային եւ կառավարական մակարդակով»,-նշել է նա:

Պուտինը հավելել է, որ պանդեմիայի պայմաններում ուսումնական գործընթացի կազմակերպման ժամանակ պետք է ճկուն եւ ստեղծագործ միտք ցուցաբերել եւ թույլ չտալ, որպեսզի ուսման որակին վնաս հասցվի:

«Ուսուցիչների համար դա հեշտ չէ»,-նշել է նախագահն ու կոչ արել իրավիճակին ըմբռնումով մոտենալ: