Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը շաբաթ օրը լքել է Պրահայի կենտրոնական զինվորական հոսպիտալը, որտեղ լույս չորեքշաբթի գիշերը նրա ձեռքը ստացված վնասվածքից հետո վիրահատել էին: Այս մասին հաղորդել է Չեխական ռադիոն:

Երկրի ղեկավարի ապաքինման գործընթացը կտեւի մեկուկես-երկու ամիս: Առաջիկա շաբաթվա ընթացքում Զեմանի աշխատանքային ծրագիրը չեղյալ է հայտարարվել: Նախագահը, ինչպես ավելի վաղ հայտնել էր նրա վարչակազմը, պատրաստվում էր մեկնել հանրապետությունով շրջագայության, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Երեքշաբթի երեկոյան Զեմանը կոտրել էր աջ ձեռքը, երբ ցանկացել էր առանց ձեռնափայտի վեր կենալ բազկաթոռից եւ անհաջող ընկել էր: