Երևանի ավագանու Մշակույթի հանձնաժողովի անդամները դրական եզրակացություն են տվել «Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի» տեղադրմանը Երևանի Զաքյան, Բեյրութի և Գրիգոր Լուսավորիչ փողոցներով շրջապատված Մանկական այգում, այս մասին տեղեկացնում է Երևանի ավագանուն «Իմ քայլը» խմբակցության անգամ Գրիգոր Երիցյանը։

Բաց մրցույթում հաղթած բրոնզից և քարից հուշարձանը կոչվում է «Ազդեցություն և հակազդեցություն»: Արձանի հեղինակն է 2008 թվականի հետընտրական ցույցերի մասնակից, քանդակագործ Ալբերտ Վարդանյանը:

«Քանդակը մի կողմից՝ զորեղ, ծավալուն և լուսավոր ուժի, մյուս կողմից մութ, ավելի բիրտ ուժի հակադրության մասին է»,- գրել է նա: