Մավրիկիայում ճապոնական նավից նավթի թափվելու հետեւանքով դելֆինների զանգվածային մահվան պատճառով բողոքի ակցիաներ են սկսվել: Բողոքի ակցիաներին հարյուրավոր մարդիկ են հավաքվել, հաղորդում է Associated Press-ը:

Ցուցարարները պաստառներ են ունեցել՝ ուղղված կառավարությանը: Պաստառների վրա գրված է եղել՝ «Դուք խիղճ չունեք»:

Իշխանությունները հայտնել են, որ 39 դելֆինների մահվան պատճառը հայտնի չէ: Փորձագետները կարծում են, որ պատճառը դարձել են Հնդկական օվկիանոսում հայտնված քիմիկատները:

Հանրապետության բնակիչներն ու բնապահպանները պահանջում են հետաքննել պատճառները: