Ոստիկանության Կումայրիի բաժնի ՔՀԲ ծառայողները օգոստոսի 28-ին, ժամը 1.00-ի սահմաններում, Կոմինտերնի փողոցի տներից մեկի խորդանոցից գողոթյուն կատարելու պահին բռնել և բաժին բերման են ենթարկել 60-ամյա մի տղամարդու:

Ժամը 2-ին տուժողից հաղորդում է ընդունվել, որ վերոհիշյալ տղամարդը, օգտվելով խորդանոցի դուռը բաց լինելու հանգամանքից, գողացել է ավտոմեքենա լվանալու սարք, էլեկտրական պտուտակահան, «ԿամԱԶ» մեքենայի լապտերներ, էլեկտրական սղոցի կտրող քարեր և տեղափոխել դարպասից դուրս:

Գողոնն առգրավվել է:

Նախապատրաստվում են նյութեր: