Բեռլինի «Charite» կլինիկայի հաղորդմամբ՝ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին գտնվում է արհեստական ​​կոմայի մեջ, վիճակը կայուն է:

Նա վերակենդանացման բաժանմունքում է. միացված է թոքերի արհեստական ​​շնչառության ապարատին, «խոլիներգիկ ճգնաժամի» ախտանիշները նվազում են, նրա կյանքի նկատմամբ սուր սպառնալիք չկա: