Սա պարետի միակ անտրամաբանական մոտեցումը չէ, բացի այն, որ անտրամաբանական է, նաև շատ խտրական է, որովհետև միջոցառումներ կազմակերպում և ելույթներ ունենում են ոչ միայն բարձրաստիճան պաշտոնյաները, այլ նաև շատ այլ մարդիկ.Tert.am-ի հետ զրույցում նշեց ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը՝ մեկնաբանելով երեկ պարետի ընդունած որոշումը, որով դիմակ դնելն այլևս պարտադիր չէ ՀՀ նախագահի, Ամենայն հայոց կաթողիկոսի, վարչապետի, ԱԺ-ի նախագահի, ՍԴ և ԲԴԽ նախագահների գլխավորությամբ անցկացվող արարողակարգային միջոցառումների ժամանակ:

«Եթե դիտարկում ենք այն համատեքստում, որ միջոցառում կազմակերպելիս և ելույթ ունենալիս դիմակ չդնելը կարող է լինել անվտանգ, ուրեմն դա պետք է տարածվի բոլոր այն մարդկանց վրա, որոնք միջոցառման են մասնակցում և ելույթ են ունենում: Առհասարակ, որոշումները ընդունվում են ոչ թե ընդհանուր պատկերը վերլուծելով, այլ որ իրավիճակում անհրաժեշտ է դիմակ չդնել, ուրեմն պետք է որոշում ընդունել, որը կտարածվի սահմանափակ թվով մարդկանց վրա, և կլուծվի մեր իրավիճակային խնդիրը՝ օրինակ` ԱԺ նախագահը ելույթ ունենալիս դիմակ չի դնի», -ասաց պատգամավորը:

Նյութն ամբողջությամբ՝սկզբնաղբյուրում: