Մինչ մի խումբ ակտիվիստներ պայքարում են Ամուլսարի ամուլ մնալու համար, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի բնակիչները պայքարում են գոյատևման համար։

Մինչև 2018 թվականը «Լիդիան Արմենիա»-ն Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում իրականացրել է սոցիալական ծրագրեր, որոնց արդյունքում ներդրվել է $3.8 մլն, որից $1.4 մլն-ը՝ Գնդեվազ համայնքում։

Արդեն երկու տարի է՝ Լիդիանի աջակցության և համայնքների զարգացման ծրագրերի հազարավոր շահառուներ զրկված են դրանցից օգտվելու հնարավորությունից՝ Ամուլսարի հանքի ճանապարհների ապօրինի արգելափակման հետևանքով:

Կից տեսանյութում Գնդեվազի բնակիչները պատմում են սոցիալական ծանր իրավիճակի, աշխատատեղերի բացակայության և այլ խնդիրների մասին: