«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունները բավական խառն են և չեն հասկանում, թե ի վերջո ինչպես են լուծելու ՍԴ խնդիրը, մասնավորաբար չեն կողմնորոշվում՝ ՍԴ անդամների ընտրությունը կազմակերպելու հարցում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, գործադիրում հիմնականում հակված են հարցի քննարկումը արտահերթ կարգով կազմակերպելուն, որպեսզի մինչև հերթական նստաշրջանի մեկնարկը կարողանան ՍԴ անդամներ ընտրել, օրենսդիրում այս մոտեցման հետ, մեղմ ասած, այնքան էլ համամիտ չեն։

Իշխող ֆրակցիայում բավական մեծ թիվ են կազմում նրանք, որոնք ցանկանում են թեման քննարկել հերթական նիստերի ընթացքում՝ հանգամանալից և բովանդակալից, այլ ոչ թե արձակուրդային շրջանում արտահերթի ռեժիմով, «ոտքի վրա»։ Թե որ տարբերակը «հաղթող» դուրս կգա, դժվար է ասել, սակայն, մեր տեղեկություններով, խմբակցությունների ղեկավարներին զգուշացվել է, որ ամեն դեպքում պատգամավորները «շատ հեռու չգնան», որպեսզի անհրաժեշտության դեպքում արագորեն կարողանան հավաքվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում