Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մեկնաբանել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը, որ Ռուսաստանում պահեստազոր է ստեղծվել Մինսկին հնարավոր օգնություն ցույց տալու համար։ «Երեկ լսեցիք մեր հարևան ու իմ լավ ընկերոջ հայտարարությունը։ Դա նրա համար չէ, որ ռուսներն ուզում են պաշտպանել Բելառուսը։ Լսեք, ինքներս կպաշտպանվենք։ Բայց Ռուսաստանի նախագահի հետ հասկանում ենք, թե ինչ կարող է լինել, եթե պահը բաց թողնենք», – Լուկաշենկոյի խոսքը մեջբերում է Բելտան։

Լուկաշենկոյի խոսքով, Բելառուսը կարող է ռազմական գործողություններ թատերաբեմ դառնալ, քանի որ երկիրը Բելառուսի համար ցատկահարթակ է դեպի Ռուսաստան։ «Միայն թե ոչ Հիտլերի պես, որը բանակի Կենտրոն զորախումբն ուղղեց Մոսկվայի վրա։ Տեխնոլոգիաներն ուրիշ են։ Պետք է կոտրել այս իշխանությունը, ուրիշը խցկել, որը կդիմի օտարերկրյա պետության, որ զորք մտցնի ու աջակցություն կցուցաբերի», – բացատրել է Լուկաշենկոն։