Իտալական «Ռոմայի» բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն մոտ է տեղափոխվելուն Թուրինի «Յուվենտուս»։ Իտալիայի չեմպիոնների գլխավոր ռմբարկու, 35-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կողմ է 34-ամյա ֆուտբոլիստի տեղափոխությանը թուրինյան ակումբ, հաղորդում է իտալական Corriere dello Sport-ը։

Էդին Ջեկոյի ծառայություններով հետաքրքրված է «Յուվենտուսի» նորանշանակ գլխավոր մարզիչ, իտալացի Անդրեա Պիրլոն։

Ջեկոն «Յուվենտուսում» կստանա տարեկան 7,5 միլիոն եվրո աշխատավարձ։