«Շիրակ կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վահան Թումասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Գամփռները կյանքի գնով պաշտպանել են տիրոջը՝ հովվին, սակայն օձի խայթոցից նրանց կյանքը փրկել չի հաջողվել․․․

Օրերս արտառոց դեպք է գրանցվել Նոր Արթիկ գյուղի սարերում։ Երիտասարդ հովիվը իր երկու գամփռների հետ արածելիս է եղել գյուղի ոչխարների հոտը, երբ պատահաբար օձը հարձակվել է նրա վրա։ Երկու գամփռներն անմիջապես մարտի են բռնվել բավականին մեծ չափերով գյուրզայի հետ։ Գամփռները թեև սատկացրել են օձին, սակայն ծանր վիրավորվել են և մի կերպ են կարողացել գյուղ հասբել։ Սակայն կարճ ժամանակ անց երկուսն էլ սատկել են օձի խայթոցներից»։