Մադրիդի «Աթլետիկոյի» և Իսպանիայի ազգային հավաքականի հարձակվող Դիեգո Կոստան կարող է տեղափոխվել Լոնդոնի «Տոտենհեմ»:
Mirror-ի տեղեկություններով՝ «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կապ է հաստատել 31-ամյա հարձակվողի հետ և քննարկել է նրա հնարավոր տեղափոխությունը լոնդոնյան ակումբ:
Դիեգո Կոստայի պայմանագիրն «Աթլետիկոյի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս:
Իսպանիայի հավաքականը ներկայացնող ֆուտբոլիստը Մոուրինյոյի հետ աշխատել է Լոնդոնի «Չելսիում», որտեղ խաղացել է 2014-2017 թվականներին: