Մենք չենք բերում լիբանանահայերին, իրենք են գալիս. Եթե բերեինք, դա պետական մակարդակի հայրենադարձություն կլիներ: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Սփյուռքի հարցերի գրասենյակի ղեկավար Զարեհ Սինանյանը:

«Այս պահին որոշ լիբանանահայեր նախընտրում են գալ եւ բնակություն հաստատել իրենց պատմական հայրենիքում»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ ժամանակին սիրիահայերն էլ եկան, սակայն ավելի ուշ հեռացան Հայաստանի եվրոպական երկրներ, Սինանյանն արձագանքեց. «Իհարկե սիրիհայերի փորձը բավական խնդրահարույց էր, մենք այնտեղ կորուստներ ունեցանք եւ դրա պատճառը պետության անպատրաստ լինելն էր: Սակայն նույնիսկ լավագույն դեպքերում, օրինակ Իսրայելի դեպքում եւս Խորհրդային Միության փլուզումից հետո ԻՕսրայել գնացած հրեաներինց ոչ բոլորը մնացին Իսրայելում, շատերը մեկնեցին Կանադա, ԱՄՆ եւ այլ երկրներ»: