Հայաստանում Նիդերլանդների առաջին ռեզիդենտ դեսպանը ժամանում է Երևան։ Երևանում Նիդերլանդների դեսպան Նիկո Սխերմերսը Թվիթերի իր էջում լուսանկար է հրապարակել՝ նշելով, որ անհամբեր սպասում է Հայաստանում դեսպանատան աշխատանքի մեկնարկին ու Նիդերլանդների և Հայաստանի միջև քաղաքական, տնտեսական, մշակութային հարաբերություններն աշխուժացնելուն։