Նախօրեին հրավիրած խորհրդակցությունը նվիրված էր նոր ուսումնական տարում կրթական հաստատություններում ուսումնական գործընթացի կազմակերպման հարցերին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Բովանդակային քննարկումներից հետո կայացրել ենք մի շարք համարձակ որոշումներ ուսումնական հաստատություններում համավարակի պայմաններում դասապրոցեսը սկսելու վերաբերյալ:

Սակայն հաջողելու համար խիստ անհրաժեշտ է լինելու բոլորիդ աջակցությունը ու բարձր պատասխանատվությունը:

Մեկ անգամ ևս համավարակի դեմ միասնական պայքարելու կոչ եմ անում»: