Երեւանում, այսօր՝ օգոստոսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 07։30-ի սահմաններում Երեւանի բնակիչ՝ 22-ամյա Արթուր Ս-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Անդրանիկի փողոցում դեռեւս անհայտ հանգամանքներում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Երեւանի բնակիչներ՝ 44-ամյա Թեւոս Դ-ին պատկանող BMW մակնիշի եւ 32-ամյա Դավիթ Ա-ին պատկանող Opel Astra մակնիշի ավտոմեքենաներին:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետեւանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։