Shamshyan.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 26-ին, ժամը 04։25-ի սահմաններում Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Նորք- Մարաշի Արմենակյան փողոցում, ըստ նախնական տեղեկությունների՝ «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության մոտ պայթյունի ձայն է լսվել։

Կայքի հաղորդմամբ՝  պարզվել է, որ ժամը 04։35-ի սահմաններում Արմենակյան փողոցի127 հասցեում գործող բանկոմատը պայթեցման եղանակով փորձել են բացել։

Փաստի առթիվ Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Կայքի տեղեկություններով՝ բանկոմատը վնասվել է, սակայն հանցագործը կամ հանցագործները չեն կարողացել իրենց գործն ավարտին հասցնել։