ՖԻԴԵ-ն չի բավարարել Հայաստանի հավաքականի բողոքարկումը օնլայն Օլիմպիադայի քառորդ եզրափակիչում Հնդկաստանի հավաքականի հետ դիմակայությունում Հայկ Մարտիրոսյանի պարտիայի հետ կապված։

Chess.com կայքի սերվերի հետ կապի ընդհատման պատճառով հայ գրոսմայստերը ժամանակ է կորցրել։

Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը թվիթերյան գրառումով մեկնաբանել է ՖԻԴԵ-ի որոշումը։

«Որպես Օլիմպիադայի եռակի չեմպիոն թիմի առաջատար ես բավարարված չեմ ՖԻԴԵ-ի որոշումից, որով մերժվեց մեր բողոքարկումը Հայկ Մարտիրոսյանի պարտիայի հետ կապված։ Մենք ապացուցեցինք, որ մեր կապը եղել է կայուն»,- գրել է Արոնյանը։

Հիշեցնենք, որ Հայկ Մարտիրոսյանը պարտվել էր Նիհալ Սարինին։ Առաջին ռաունդում Հայաստանի թիմը հնդիկներին պարտվել է 2,5։3,5 հաշվով։