Մինչ այս պահը 800-ից ավելի լիբանանահայեր ժամանել են Հայաստան: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է Սփյուռքի հարցերի գրասենյակի ղեկավար Զարեհ Սինանյանը:

«Նրանց մի մասը ժամանել էր հայտնի պայթյունից առաջ, երբ առաջին ինքնաթիռը ժամանեց Երևան: Այս հոսքը շարունակական է, այժմ շաբաթը 2 անգամ թռիչք ունենք Բեյրութից Հայաստան: Բոլոր թռիչքները համարյա լիքն են գալիս: Եկողները տարաբնույթ խնդիրներ ունեն և մենք անընդհատ իրենց հետ կապի մեջ ենք, ընդառաջում ենք: Այն փաթեթը, որի վրա աշխատում ենք, դեռ ուժի մեջ չի, հետևաբար դրանից դեռ չեն կարող օգտվել, սակայն եկողների մի մասը իրականում պետական ծառայություններից օգտվելու անհրաժեշտություն չունի: Իսկ որ մասն ունի, մենք գտնում ենք իրենց համար լուծումներ»,- ասել է Սինանյանը: