ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգում աղջիկը բռնել է ռեկորդային չափերի շերտավոր թյունոս, հայտնում է The Herald-ը։

Հարավային Կարոլինայի բնական պաշարների դեպարտամենտը հայտարարել է, որ 17-ամյա Լիլի Քիրքլենդին հաջողվել է գերազանցել ռեկորդը, որը պահպանվում էր 1986 թվականից։ Հունիսին, երբ նա ձկնորսություն էր անում Սալիվան կղզուց ոչ հեռու, բռնել է 12,7 կգ քաշով շերտավոր թյունոս։ Սա մեկ կիլոգրամով ավելի է ռեկորդային նմուշից, որը նույն վայրերում որսել էին 34 տարի առաջ։

Լիլին հայտնել է, որ թյունոսների վտառը հայրն է նկատել, որը նույնպես մասնակցել է ձկնորսությանը։ Նրանք սկզբում որոշել են, որ դրանք դելֆիններ են։ «Ես վերցրի կարթը եւ մի փոքր թուլացրի թելը,- հիշում է նա։ — Եվ հաջորդ պահին կարթի վրա ձուկ կար»։

Ավելի վաղ ԱՄՆ Միսիսիպի նահանգի բնակիչը Մեքսիկական ծոցում որսել էր ռեկորդային չափի դեղին թյունոս։ Ձկնորսը 5,5 ժամ պայքարել էր ձկան դեմ նրան ջրից դուրս քաշելու համար։ Որսված թյունոսի երկարաությունը կազմում էր 122 սմ, իսկ քաշը՝ 107 կգ։