Փարիզում սահմանվել է դիմակ կրելու պարտադիր պահանջ՝ վարակման դեպքերի թիվը նվազեցնելու համար: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Ժան Կաստեքսը՝ զգուշացնելով, որ բռնկումը կարող է դուրս գալ հսկողությունից, եթե անհրաժեշտ միջոցներ չձեռնարկվեն, հաղորդում է Reuters-ը:

Հուլիսի 21-ից դիմակ կրելը պարտադիր է դարձել փակ հասարակական վայրերում, խանութներում եւ բանկերում, իսկ օգոստոսի սկզբից՝ բաց տարածքներում:

Ֆրանսիան հայտնել է մեկ օրում վարակման 5429 դեպքի մասին:

Կաստեքսն ասել է, որ երիտասարդների շրջանում վարակման դեպքերի թիվն աճում է, նա տատիկներին եւ պապիկներին կոչ է արել չգնալ դպրոց իրենց թոռներին տուն տանելու համար, երբ սեպտեմբերի 1-ից սկսվի ուսումնական տարին: