ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է իր դստեր՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկման համար կամավոր դառնալու որոշման մասին: Իր գնահատականը ՌԴ նախագահը տվել է Россия 24-ի եթերում:

«Դուստրս պարզապես ասաց, որ ցանկանում է որպես կամավոր մասնակցել պատվաստանյութի փորձարկմանը»,-նշել է Պուտինն ի պատասխան այն հարցի, թե արդյոք դուստրը խորհրդակցել է իր հետ:

Պուտինի խոսքերով՝ նա լավ է զգում: Մեկնաբանելով դստեր որոշումը՝ ՌԴ նախագահը նշել է, որ նա չափահաս մարդ է:

Պետության ղեկավարն ասել է, որ սեպտեմբերին Ռուսաստանում կստեղծվի կորոնավիրուսի դեմ երկրորդ պատվաստանյութը: Նա կոչ է արել բնակչությանը հետևելու սահմանափակող միջոցներին, քանի որ համավարակը դեռ չի վերջացել: