Նրա կարծիքով՝ յուրաքանչյուր մտածող մարդու համար ակնհայտ է, որ ռուսական իշխանությունները ներգրավված չեն կատարվածում:

«Եթե սառը դատենք, ապա Նավալնիի հետ կապված իրավիճակն առավել քիչ շահեկան է ռուսական ղեկավարության համար, քան նրա հետագա գործունեությունը»,- մեկնաբանել է հաղորդավարը:

Իր տեսակետը նա բացատրել է բլոգերին ցուցաբերվող աջակցության ցածր մակարդակով:

Հիշեցնենք, որ շաբաթ օրվանից ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին գտնվում է բեռլինյան հիվանդանոցում, որի մասնագետները հայտնել էին բլոգեր թունավորման մասին: Մինչ Գերմանիա տեղափոխվելը նա հոսպիտակացվել էր Օմսկի շտապ օգնության թիվ մեկ հիվանդանոց, ուր նրան տեղափոխել էին արտակարգ վայրէջքից հետո: Նավալնիի ինքնազգացողությունը կտրուկ վատթարացել էր Տոմսկից Մոսկվա թռչելիս: