Չինաստանն ԱՄՆ-ին մեղադրել է միջազգային իրավունքի խախտման մեջ, հաղորդում է AP-ը:
Ավելի վաղ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել պաշտոնական անձանց եւ ընկերությունների դեմ, որոնք մասնակցում են Հարավչինական ծովում արհեստական կղզիների կառուցմանը:
«ԱՄՆ-ը կոպտորեն միջամտում է Չինաստանի ներքին գործերին, խախտում միջազգային իրավունքն ու դուրս գալիս տրամաբանության շրջանակներից»,-ասել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը:
«Չինաստանը վճռականորեն միջոցներ է ձեռնարկում իր օրինական իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար»,-նշել է նա: