Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնին՝ երկրի Անկախության օրվա առթիվ: Այս մասին հայտնում է ՀՀ Կառավարությունը։

«Սրտանց շնորհավորում եմ Ձեզ եւ Մոլդովայի բարեկամ ժողովրդին Մոլդովայի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:
Գոհունակությամբ ցանկանում եմ ընդգծել հայ-մոլդովական միջպետական հարաբե¬րությունների օրակարգի զարգացմանն ու ընդլայնմանն ուղղված երկկողմ համատեղ քայլերը, ինչպես նաեւ վերահաստատել մեր անփոփոխ հետաքրքրվածությունն այդ օրակարգի հարստացման հարցում:

Լիահույս եմ, որ մեր երկրներում համաճարակային իրավիճակի արագ կայունացումը թույլ կտա վերականգնել երկու պետությունների միջեւ շփումների դինամիկան:

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ, հարգելի պարոն Դոդոն, քաջառողջություն եւ նորանոր հաջողություններ պետական պատասխանատու պաշտոնում, իսկ Մոլդո¬վայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն եւ բարօրություն», — նշված է վարչապետի ուղերձում: