Այսօր տեղի ունեցավ Ազգային ժողովի նախկին փոխնախագահ, Իրավաբանական գիտությունների թեկնածու, Արփինե Հովհաննիսյանի՝ դասագրքի շնորհանդեսը, որն այս անգամ վերաբերում էր Մեդիագրագիտությանը: Արփինե Հովհաննիսյանի գրքի շնորհանդեսին ներկա էին ինչպես ներկա, այնպես էլ նախկին պաշտոնյաներ պատգամավորներ, մեդիա ոլորտի ներկայացուցիչներ: Ելույթ ունենալով Արփինե Հովհաննիսյանը ողջունեց ներկաներին եւ իր խոսքում ներկայացրեց այսպիսի աշխատություն ունենալու պատճառները: Ընդ որում, Հովհաննիսյանը նշեց, թե սա այն գրքերից մեկն է, որի շնորհանդեսը որոշել է կազմակերպել այսպիսի մեծամասշտաբ: Այնուհետեւ նա զրուցեց նաեւ լրագրողների հետ եւ  կիսվեց այսպիսի դասագիրք ունենալու պատճառների մասին: Նրա խոսքով, այս դասագրքում առկա են մեդիատիրույթի հիմնական խնդիրները, բայց փորձ է արվել ներկայացնել նաեւ միջազգային պրակտիկան: