Հունաստանի խորհրդարանը վավերացրել է Հունաստանի եւ Եգիպտոսի միջեւ ծովային սահմանները որոշելու մասին համաձայնագիրը՝ հարեւան Թուրքիայի հետ լարվածության աճի պայմաններում՝ Միջերկրական ծովի արեւելքում էներգետիկ ռեսուրսների շուրջ էսկալացիայի պատճառով, հաղորդում է Reuters-ը:

Համաձայնագրին, որը ստորագրվել է այս ամսվա սկզբին եւ արդեն վավերացվել Եգիպտոսի խորհրդարանի կողմից, հավանություն է տվել հույն օրենսդիրների մեծամասնությունը:

Այս համաձայնագիրը զայրացրել է Թուրքիային, որը պնդում է, որ դա ոտնձգություն է իր մայրցամաքային հատվածի դեմ: Համաձայնագիրը նաեւ հատվում է այն ծովային գոտիների հետ, որոնք Թուրքիան անցած տարի համաձայնեցրել էր Լիբիայի հետ, ինչը Հունաստանն անօրինական է համարում: