«Կառուցենք Հայաստանը նորովի»․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս վերտառությամբ հերթական տեսանյութն է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում։

Ստեփանավանում կառուցվում է համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոն։ Մինչև 2022 թվականը կկառուցվեն 49 ՀՍԾՏ կենտրոններ Հայաստանի բոլոր մարզերում և Երևանում։

Գյումրիում վերակառուցվում է Սուրբ Մարիամ մանկապարտեզը։ Ծրագրի համար ներդրվել է ավելի քան 171 մլն դրամ։ Հիմնանորոգվում են 17 երկրորդական փողոցներ։

Գյումրիում կառուցվում է Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոն, որը կշահագործվի 2022 թվականին։

Մանրամասները՝ տեսանյութում։