ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանը հարցազրույցի ժամանակ անդրադարձել է նաև Ամուսարի հարցին՝ ասելով, որ այն, ինչ կատարվում է Ամուլսարի հետ, ոչ միայն հանքարդյունաբերության, այլև պետական կառավարման ձախողման հարց է. «Անընդունելի է, որ մի խումբ մարդիկ, շատ բարի նպատակներով արգելափակում են ընկերության գործունեությունը:

Պետությունն այստեղ անելիք ունի: Եթե չպետք է աշխատի, որոշումը պետք է պետությունը կայացնի, այլ ոչ թե մարդիկ, որ տարիուկես, երկու տարի տնակներում սար են պահում: Հասկանում եմ էդ մարդկանց էմոցիոնալ վիճակը… Սա արձանագրում է, որ այս երկրում պետություն գոյություն չունի, քանի որ չկարողացավ կողմնորոշվել՝ ինչ է ինքն անում:

Ենթադրում եմ, որ կան ռիսկեր, եթե ռիսկեր կան, չպետք է աշխատեցնել, բայց որոշումը պետք է պետությունը կայացնի… Ելույթներից չես հասկանում՝ ի՞նչ կարծիքի են՝ և՛ մեխին են խփում, և՛ նալին. մեխին, նալին, մեխին, նալին»: