Հայկական ակումբներն օգտոստոսի 27-ին կսկսեն պայքարը Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում:

Հայաստանի փոխչեմպիոն, գավաթակիր ու սուպերգավաթակիր Երևանի «Նոան» Ալմաթիում ուժերը կչափի ղազախական «Կայրաթի» հետ: Խաղը կսկսվի Երևանի ժամանակով 18:00-ին:

Երևանի «Ալաշկերտը» տնային հանդիպում կանցկացնի մակեդոնական «Ռենովայի» հետ: Երևանի «Հանրապետական» ստադիոնում անցկացվելիք խաղը կսկսվի ժամը 20:00-ին:

Գյումրիի «Շիրակը» Բուխարեստում կմրցի ռումինական «Ստյաուայի» հետ: Խաղի մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 22:30-ին:

Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի դիմակայություններն անցկացվելու են մեկ խաղով: