Բնակությունը գյուղում եւ գյուղատնտեսությունը բացարձակապես տարբեր բաներ են: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 27-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսինքն գյուղական բնակավայրը մի բան է, գյուղատնտեսությունն ուրիշ բան է: Կարծում եմ՝ այս հայեցակարգի գործնական իրագործումը պետք է կարողանանք իրականացնել կոնկրետ զրոյից կառուցվող բնակավայրում, ինչը կարող է հեշտ գործ չլինել: Որովհետեւ կարող են լինել պատկերացումներ, կարծրատիպեր, որոնց հաղթահարումը կարող է հեշտ չլինել, բայց մենք հետեւողականորեն պետք է այս ճանապարհով գնանք»,-ասաց նա:

Նշենք, որ Կասպի ջրամբարի կառուցման նպատակով Ջրաձոր գյուղն ամբողջությամբ պետք է տեղափոխվի եւ զրոյից նոր գյուղ կառուցվի:

Վարչապետը նաեւ խոսեց ջրամբարաշինության մասին՝ հիշեցնելով, որ 2021-ին կամ 2022-ի սկզբին ավարտելու են Վեդիի ջրամբարի կառուցումը. «Հայաստանում տարեկան ձեւավորվում է մոտ 7 մլրդ խմ ջրային ռեսուրս, իսկ մենք կարողանում ենք կառավարել դրա 10-15 տոկոսը միայն: Այստեղ մենք պետք է կարողանանք ռամզավարական նպատակադրումների հասնել»: