Բելառուսում բանակային միջազգային վեցերորդ խաղերի «Դիպուկահարի բնագիծ» մրցույթի առաջին փուլում հայ զինծառայողները բավականին բարձր արդյունք են գրանցել, հայտնվելով լավագույնների շարքում: Այս մասին հայտնում է ՊՆ-ն։

«Բանակային միջազգային վեցերորդ խաղերը Բելառուսում մեկնարկել են խորհրդանշական արարողությամբ: Առաջին օրը մասնակից թիմերը ծաղիկներ են խոնարհել Բրեստի ամրոցի պաշտպանության համար զոհված խորհրդային զինվորի հիշատակին:

Ավելի ուշ մեկնարկել է «Դիպուկահարի բնագիծ» մրցույթը: Առաջին փուլում հայ զինծառայողները բավականին բարձր արդյունք են գրանցել, հայտնվելով լավագույնների շարքում»,- ասված է ՊՆ հաղորդագրության մեջ։