Եվրոպան նոր ուսումնական տարվա մեկնարկի հետ մտնում է «բարդ փուլ», ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Հանս Կլյուգեն, փոխանցում է BBC-ն:

Մինչ այժմ դասարանները մեծ դեր չեն խաղացել կորոնավիրուսի տարածման գործում, բայց ավելի շատ են տվյալներն այն մասին, թե ինչպես են երիտասարդները հավաքների ժամանակ մեծ թվով մարդկանց վարակում:

«Երիտասարդները միշտ չէ, որ մահանում են դրանից, բայց սա երկար պոչով պտտահողմ է»,- բացատրել է Կլյուգեն:

«Որոշ փուլում, հատկապես ձմռան սկզբին, երիտասարդները ավելի սերտ կշփվեն տարեց բնակչության հետ»,- հավելել է նա:

«Մենք գիտենք, որ չենք կարող բացել հասարակությունը, եթե առաջին հերթին չբացենք դպրոցները: Այնպես որ, այստեղ հիմնական խնդիրն այն է, որ դա շատ բանով կախված է համայնքում (կորոնավիրուսի) փոխանցման հետ: Հիմնական միջոցները պետք է կիրառվեն ամենուր»,- ընդգծել է Կլյուգեն: