Facebook ընկերությունը օնլայն առեւտրին նվիրված նոր բաժին է ներկայացրել, որը կգործի համանուն սոցցանցում: Ընկերության ղեկավարությունը հայտնել է, որ նորարարությունը կհեշտացնի առեւտուրը ինչպես հաճախորդների, այնպես էլ օնլայն խանութների համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Դեռ այս տարվա գարնանը ընկերությունը գործառույթ է ներդրել, որը գործարարներին թույլ է տալիս օնլայն խանութներ ստեղծել հենց սոցցանցում:

Ակնհայտ է, որ նոր գործառույթը հավանություն է ստացել ինչպես հաճախորդներին, այնպես էլ գործարարների շրջանում: Այժմ օգտատերերը ստիպված չեն լինի փնտրել անհրաժեշտ խանութները, դրանք կհավաքվեն Facebook Shop բաժնում:

Այդ նորարարության շնորհիվ օգտագերերը հնարավորություն կստանան գտնել անհրաժեշտ ապրանքը, կապ հաստատել վաճառողի հետ եւ վճարել գնման համար սոցցանցի միջոցով:

Բացի այդ, նմանատիպ գործառույթ կհայտնվի Instagram-ում, որը եւս պատկանում է Մարկ Ցուկերբերգի ընկերությանը: