Մոսկվան եւ Նուր Սուլթանը կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի մատակարարման մասին համաձայնագիր են ստորագրել: Այս մասին ասվում է Ղազախստանի վարչապետի պաշտոնական կայքում:

Ղազախստանցիների համար պատվաստումը կլինի կամավոր եւ անվճար: Այն կանցկացվի բոլոր կլինիկական փորձարկումներից հետո:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Բելառուսի քաղաքացիները կամավոր կմասնակցեն ռուսական պատվաստանյութի փորձարկումների երրոդ փուլին: Բելառուսն առաջին երկիրը կդառնա, որին կմատակարարվի ռուսական պատվաստանյութը: Ավելի վաղ Մոլդավիայի նախագահ Իգոր Դոդոնը իր վրա պատվաստանյութը փորձարկելու պատրաստակամություն է հայտնել: