ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի այսօրվա հրամանով ՀՀ Կոտայքի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Սեւակ Հովհաննիսյանը փոխադրվել եւ նշանակվել է Երեւան քաղաքի դատախազի պաշտոնում: Այս մասին հայտնում են ՀՀ դատխազության լրատվության ծառայությունից։

ՀՀ գլխավոր դատախազի մեկ այլ հրամանով ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ,  արդարադատության առաջին դասի պետական խորհրդական Պետրոս Պետրոսյանը փոխադրվել եւ նշանակվել է ՀՀ Կոտայքի մարզի դատախազի պաշտոնում: