ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փոխվարչապետ Տատյանա Գոլիկովայի հետ քննարկել է այլ երկրների հետ ավիահաղորդակցության վերսկսման հեռանկարներին առնչվող հարցերը:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին երկրի ղեկավարը տեղեկացրել է չորեքշաբթի՝ կառավարության անդամների հետ խորհրդակցության ժամանակ:

«Մենք արդեն խոսել ենք ձեզ հետ այն մասին, թե ինչ տեմպերով և որ երկրների համար հետագայում բացենք ավիահաղորդակցությունը»,- ընդգծել է Պուտինը՝ դիմելով Գոլիկովային: