«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրակրթության համակարգում պայթող սկանդալները կարող են գործող իշխանությունների համար կործանարար լինել։ Ոչ միայն չափորոշիչների, դասագրքերի, բուհական ընդունելության քննությունների, սեպտեմբերի 15-ից սկսվող ուսումնական գործընթացի ուղեցույցի հետ կապված է կրթական համակարգում դժգոհություն հասունանում, այլ նաեւ ֆինանսավորման նոր կարգի, որի նախագիծն օրերս հրապարակվեց։

Երբ 1999-2000 թվականներին հանրակրթության ոլորտն անցավ աշակերտ-թվով ֆինանսավորման, դա արվեց Համաշխարհային բանկի եւ միջազգային ֆինանսական կազմակերպությունների ակտիվ մասնակցությամբ ու հսկայական վարկային միջոցների ներգրավմամբ, որն այսօր արտաքին պարտքի ձեւով ծանրացած է ՀՀ քաղաքացիների վրա։

Այժմ, փաստորեն, գաղտագողի փորձ է արվում անցում կատարել դասարան-թվով ֆինանսավորման, որը կտրուկ տարբերվում է նախկինից եւ էականորեն նվազեցնելու է դպրոցների ֆինանսավորումը, հատկապես՝ փոքր դպրոցներինը, ինչը նշանակում է, որ պետությունը որոշել է կրթությանը հատկացվող ֆինանսները նվազեցնել, ավելի պարզ ասած՝ միջոցներ խնայել դպրոցների վրա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում