Օգոստոսի 25-ին, ժամը 21:18-ին Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը:

Հոգեբանը քաղաքացու (արական սեռի, ծնված 1999 թ․) հետ վարել է հոգեբանական զրույց և կանխել վերջինիս ինքնասպանության փորձը։