«Այսօր որևէ լավ մասնագետ չի համաձայնելու աշխատել մի կառավարությունում, որտեղ իրեն չեն լսելու և ինչ-որ պահից դառնալու է քավության նոխազ»,- այս մասին ասել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը #bRightTalk ձևաչափի 14-րդ թողարկման ժամանակ:

«Տեսե ՛ք, առաջադրել են դատավորի թեկնածու:

Կառավարությունն առաջադրել է, կողմ է քվերակել, մեկ էլ սկսվում է մի արշավ՝ էլի նույն ուժի կողմից, որ քո հայրը եղել է Վճռաբեկ դատարանի դատավոր, և նա շատ վատ ժամանակաշրջանում է եղել, կիսում է պատասխանատվությունը, հետևաբար դու ասա ՛, որ հայրս վատն ա, վատ պրոցեսի մեջ ա եղել, իսկ եթե չես ասում, ուրեմն պատասխանատու ես դրա համար: Այսինքն՝ ի՞նչ ա ուզում գործող իշխանությունը՝ պավլիկմորոզովներ, ովքեր ուրանում են իրենց ծնողներին, սրբություններին՝ հանուն իրենց որևէ պաշտոն զբաղեցնելու»,- նման համոզմունք է հայտնել Մարուքյանը: