Բեռլինի իշխանություններն արգելել են կորոնավիրուսի պատճառով սահմանված սահմանափակումների դեմ ցույցերը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Իշխանությունները հավաքների ազատության իրավունքի եւ կյանք ու ֆիզիկական անձեռնմխելիության միջեւ ընտրություն են կատարել: Այս մասին հայտարարել է ներքին գործերի հարցերով սենատոր Անդրեաս Գայզելը: Այդ որոշումը, նրա խոսքով, ոչ թե հավաքների ազատության դեմ է, այլ աջակցում է վարակի դեմ պայքարին:

Ոստիկանության տեղեկություններով՝ հավաքներին պետք է 17 000 մարդ մասնակցեր:

Գայզելի խոսքով՝ Բեռլինը չի կարող «դավադրության տեսությունների գաղափարախոսների համար հարթակ» հանդիսանալ:

Գերմանիայում բազմիցս նման ցույցեր են տեղի ունեցել: Մասնավորապես, օգոստոսի 1-ին Բեռլինում մի քանի հազար մարդ է հավաքվել: Գրեթե բոլոր ցուցարարները եղել են առանց դիմակների եւ չեն պահպանել սոցիալական հեռավորությունը: