ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը երեկ հանդիպել է կուսակցության երիտասարդական միության անդամների հետ: Նրանցից մեկը դժգոհել է, որ ԵՊՀ-ում ուսման վարձերը կտրուկ բարձրացրել են:

«Հիմա՝ համաճարակի ժամանակ, համ էլ վարձերը բարձրացրե՞լ են»,- զարմացել է Ծառուկյանը:

«Էս տնտեսական ճգնաժամի, գործազրկության, արտակարգ իրավիճակի ժամանակ, որ պետությունն ա որոշել՝ մարդիկ չաշխատեն, նստեն տունը, ոնց որ ուրիշ երկրներում, պարտավոր ա իր երկրում կատարելու նույն պարտավորությունը… Էս պայմանում ո՞նց կարելի ա բարձրացնել ուսման վարձը, ինչի՞ հիման վրա… Ով ա էդ որոշումը ընդունել… Դրա կեսը հլը մի բան էլ պիտի սուբսիդավորվի, բայց մի բան էլ բարձրացնում են»,- ասել է Ծառուկյանը՝ նշելով, որ ԱԺ-ում պետք է բարձրացնեն այդ հարցը: