Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) չի բացառել, որ հնարավոր են կորոնավիրուսով կրկին վարակվելու դեպքեր։ ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է ԱՀԿ-ի փորձագետ Մարիա վան Կերխովեն՝ մեկնաբանելով այն տեղեկատվությունը, որ Հոնկոնգում կրկին վարակվելու դեպք է հայտնաբերվել։

«Բացառված չէ, որ կարող է տեղի ունենալ կրկնակի վարակում։ Այնուամենայնիվ, վաղ հետևություններ անել պետք չէ։ Կորոնավիրուսների այլ տեսակներից մենք գիտենք, որ որոշ ժամանակահատվածի ընթացքում իմունիտետը պահպանվում է։ Մենք դեռ տեսնում ենք, որ հիվանդությունը հաղթահարած մարդկանց մոտ իմունիտետ կա, սակայն ուսումնասիրությունները դեռ շարունակվում են»,- ասել է մասնագետը։